top of page

Երևանում բախվել են բուժառուին հիվանդանոց տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Toyota»-ն

  • 1 day ago
  • 1 min read

Այսօր՝ հունիսի 26-ին Երևանում ժամը 08:20-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում՝ «Դոմուս»-ի դիմաց, բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 20-ամյա Պողոս Ի.-ի վարած «Toyota» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 41-ամյա Հայկ Բ.-ի վարած Երևանի 103 շտապօգնության հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան։ Բուժառուն մեկ այլ ավտոմեքենայով տեղափոխվել է հիվանդանոց:

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ տուժածներ չկան։



«Toyota»-ի վարորդն աշխատում է ավտոդպրոցներից մեկում՝ որպես ավտովարման հրահանգիչ։


 
 
1/2943
bottom of page