Շորժայում «ՎԱԶ-2106»-ը ճանապարհին գլխիվայր շրջվել է․ դեպքի մանրամասները հայտնի են
- 8 hours ago
- 1 min read

Երեկ՝ օգոստոսի 2-ին, Գեղարքունիքի մարզում՝ Շորժայի մոտակայքում, վթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է։
«Հրապարակ»-ի հարցին ի պատասխան ՆԳՆ ոստիկանությունից հայտնեցին․ «Օգոստոսի 2-ին ժամը 16։15-ի սահմաններում Շողակաթ բնակավայրի ավտոճանապարհին նույն բնակավայրի բնակիչ 48-ամյա տղամարդը վարելով «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված «Նիսսան» ավտոմեքենային և գլխիվայր շրջվել, ինչի հետևանքով նա ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին»։




















