top of page

ԱՄՆ-ն պնդում է, որ Ուկրաինան լիովին դուրս բերի իր բանակը Դոնբասից. AFP

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 8 minutes ago
  • 1 min read
ree

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի թիմի հետ բանակցություններից հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ, հաղորդում են արտասահմանյան լրատվամիջոցները։

Մամուլի համար դեռևս հայտարարություններ չեն արվել։

Միևնույն ժամանակ ԱՄՆ-ն շարունակում է պահանջել, որ Ուկրաինան լիովին դուրս բերի իր բանակը Դոնբասից, հաղորդում է AFP-ն՝ հղում անելով աղբյուրներին։

Ինչպես նշում է լրատվականը, Դոնբասում ուկրաինական ստորաբաժանումների առկա դիրքերի պահպանումը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու համար կարմիր գիծ է։

Բանակցությունները տեղի են ունենում Բեռլինում։ ԱՄՆ-ի կողմը ներկայացնում են նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը և առաջնորդի փեսան՝ Ջարեդ Քուշները։

 
 
1/2536
bottom of page