top of page

Նման բան չկա, դա լկտի սուտ է. Արսեն Թորոսյանը՝ կենսաթոշակային տարիքը բարձրացնելու լուրերի մասին

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 10 hours ago
  • 1 min read
ree

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը անդրադարձել է շրջանառվող լուրերին, թե Հայաստանի Կառավարությունը պատրաստվում է բարձրացնել կենսաթոշակային տարիքը։

Նա մասնավորապես նշել է, որ որոշ շրջանակներ հատուկ հիբրիդային հարձակումների պայմաններում փորձում են վախ և տագնապ տարածել ժողովրդի մեջ՝ պնդելով, թե կենսաթոշակային տարիքը բարձրացվելու է:

«Մեջբերում են վարչապետի խոսքերն Ազգային ժողովից, թե ի՛նչ տարիք է 63-ը կամ 65-ը. մարդ կարող է այդ տարիքում աշխատել, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել, պրոդուկտ ստեղծել, ինչն իրոք այդպես է, որովհետև ժամանակակից գիտությունը, բժշկությունը մեզ թույլ են տալիս ապրել շատ ավելի երկար, առողջ լինել շատ ավելի երկար տարիներ և, այո, նաև աշխատել։ Այսօր էլ մենք ունենք տասնյակ, եթե չասեմ հարյուր հազարավոր քաղաքացիներ, որ այդ տարիքում աշխատում են, երջանիկ են իրենց աշխատանքով և շարունակելու են իրենց աշխատանքը դեռ երկար տարիներ։ Բոլորին առողջություն եմ մաղթում։

Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ նման բան չկա, մենք չենք պատրաստվում բարձրացնել կենսաթոշակային տարիքը, դա լկտի սուտ է»,- հայտարարել է Թորոսյանը։

 
 
1/2536
bottom of page