Բաքու մեկնած պաշտոնյան ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանն է․ հայտնի է այցի նպատակը
52 minutes ago
1 min read

Գրիգորյանն Ադրբեջանում մասնակցելու է Բաքվի անվտանգության 4-րդ ֆորումին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Երևանից Բաքու է թռել FlyOne ավիաընկերության Gulfstream G450 ինքնաթիռը։ Այն «Զվարթնոց» օդանավակայանից մեկնել է առավոտյան ժամը 7-ին, վայրէջք կատարել 50 րոպե անց։ Վերադարձը սպասվում է այսօր 21։40-ին։




















