top of page

Սիրելի Նիկոլ, Հայաստանի աշխարհագրական դիրքը չի փոխվել, բայց դուք արմատապես փոխել եք պայմանները, Հայաստանը դարձել է ԵՄ-ի և Ասիայի միջև փոխկապակցվածության հանգույց․ Կոշտա

  • May 5
  • 1 min read

Սիրելի Նիկոլ, Հայաստանի աշխարհագրական դիրքը չի փոխվել, բայց դուք արմատապես փոխել եք պայմանները, ասել է Եվրոպական խորհրդի նախագահը։

«Ես ցանկանում եմ դրվատանքի խոսքեր ասել ժողովրդավարական, դիմակայուն և բարեկեցիկ Հայաստանի ձեր տեսլականի կապակցությամբ։

Դուք նաև խիզախություն և պետական մտածողություն եք դրսևորել՝ գերակայություն վերագրելով խաղաղության և ձեր երկրի համար ավելի լավ ապագայի»,- նշել է Կոշտան։

Անտոնիու Կոշտան նշեց՝ Հայաստանը դարձել է ԵՄ-ի և Ասիայի միջև փոխկապակցվածության հանգույց.

«ԵՄ-ը Հայաստանի և ավելի ընդգրկուն տարածաշրջանի համար խոշոր ու երկարաժամկետ գործընկեր է հանդիսանում, ավելի ուժեղ տրանսպորտային, էներգետիկ փոխկապակցվածության միջոցով մենք կարող ենք վստահություն խրախուսել, աշխատատեղեր ստեղծել, հարևաններին մերձեցնել համատեղ բարեկեցության միջոցով, որը տևական խաղաղության ամենից արդյունավետ հիմքն է հանդիսանում»:

 
 
1/2856
bottom of page