top of page

Պետական դավաճանության գործով լինելու է բաց դատ. Նարեկ Կարապետյան

  • 2 minutes ago
  • 1 min read

«Նրա դեմ դատական գործընթաց կսկսվի, և մենք մեր երկրում գործող չորս երկրների լրտեսներին պետք է գտնենք։ Ես իրապես համաձայն եմ, որ լրտեսություն անող գործակալները պետք է բոլոր տեսակի՝ անգամ եվրոպական կոնվենցիաներից դուրս, ենթարկվեն պատասխանատվության»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով իշխանության ու Նիկոլ Փաշինյանի այն մեղադրանքներին, թե Սամվել Կարապետյանը եղել է այլ երկրի հատուկ ծառայությունների աշխատակից։

Որո՞նք են այդ չորս երկրները, որոնց օգտին լրտեսություն են անում Հայաստանում։ Հարցին Կարապետյանը չի պատասխանել՝ նշելով, որ ինքը կողմ է պետական դավաճանության գործով վաց դատավարության։

«Ժամանակը կգա, պետական դավաճանության մասին լինելու է բաց, թափանցիկ դատ, որտեղ պաշտպանվողներն ու տուժողներն ունենալու են հավասար իրավունքներ։ Մեր ժողովուրդը կիմանա նրանց»,-ասաց Կարապետյանը։

 
 
1/2891
bottom of page