top of page

«Հրապարակ»․ Փաշինյանը տեռոր է սկսել

  • 4 hours ago
  • 1 min read

«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես տեղեկացրել էինք՝ Նիկոլ Փաշինյանը որոշել է տեռոր անել արցախցիների շրջանում։ Նախօրեին հայտնի դարձավ, որ արցախցի նախկին զինվորական Վլադիկ Խաչատրյանին ծանուցել են, որ ազատի մոտ 20 տարվա ծառայության համար տրամադրված ծառայողական բնակարանը։ Նա 2-րդ կարգի անժամկետ հաշմանդամություն ունի, իսկ բնակարանն էլ իր եւ ընտանիքի միակ կեցավայրն է։

Մեզ ասացին, որ Վլադիկ Խաչատրյանը միակը չէ, որին ծանուցել են՝ ազատել ՊՆ-ի տրամադրած ծառայողական բնակարանը: Թիրախում ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի՝ Միշայի մտերիմ զինվորականներն են եւ նրանք, ովքեր այս տարիներին չեն հասցրել սեփականաշնորհել բնակարանները, ուստի ստիպված կլինեն հանձնել ՊՆ-ին։

Անգամ քաղաքական չեզոքություն պահպանող արցախցիներով է զբաղվում: Մեր աղբյուրի կարծիքով, սա պայմանավորված է Փաշինյանի` արցախցիների նկատմամբ խոր ատելությամբ եւ Ալիեւի առջեւ ստանձնած պարտավորություններով։

 
 
1/2891
bottom of page