top of page

Խմեյմիմը և Տարտուսը փոխում են կարգավիճակը. Ռուսաստանը և Սիրիան համաձայնության են եկել

  • 3 hours ago
  • 1 min read

Խմեյմիմը և Տարտուսը փոխում են կարգավիճակը. Ռուսաստանը և Սիրիան համաձայնության են եկել: Այս մասին հայտնում է SANA-ն։

18 ամիս տևած բանակցություններից հետո Սիրիան և Ռուսաստանը համաձայնության են եկել Խմեյմիմում և Տարտուսում ռուսական ներկայության ապագայի վերաբերյալ։

Հուշագրի համաձայն՝ քաղաքացիական օբյեկտները, այդ թվում՝ Խմեյմիմ օդանավակայանը և Տարտուսի նավահանգստի չորրորդ առևտրային նավամատույցը, աստիճանաբար կանցնեն Սիրիայի կառավարության վերահսկողության տակ։

Ռազմական օբյեկտները կվերածվեն սիրիա-ռուսական համատեղ ուսումնական կենտրոնների՝ ավանդական ռազմական բազաների փոխարեն։ Անցումային գործընթացը նախատեսվում է ավարտել երեք ամսվա ընթացքում։

 
 
1/3012
bottom of page