top of page

«Ինչպե՞ս են դրսևորվել Սամվել Կարապետյանի ու ռուսաստանյան իշխանությունների և հատուկ ծառայությունների հարաբերությունները». Դանիել Իոաննիսյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 2 hours ago
  • 1 min read
ree

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ուրեմն «Մեր ձևով» շարժման ներկայացուցիչները մեղադրում են Ռուբեն Ռուբինյանին՝ 2017 թվականին 5 ամիս Թուրքիայում հետազոտական ծրագրին մասնակցելու համար. թե բա` հնարավոր չէր 5 ամիս Ստամբուլում լինել ու իրենց հատուկ ծառայությունների ուշադրությունում չհայտնվել:


Իհարկե, կարելի է քննարկել, թե որքանո՞վ Հրանտ Դինքի հիմնադրամի ծրագրով եկած սկսնակ գիտաշխատողը կարող էր հետաքրքիր լինել թուրքական հատուկ ծառայությունների համար: Բայց, այս պատմության ամենաէպիկ բանն այն է, որ դա ասում են մի ուժի ներկայացուցիչներ, որի դե-ֆակտո ղեկավարի համարյա բոլոր բիզնեսները Ռուսաստանում են, ում հիմնական աշխատանքի ու արարման վայրը Ռուսաստանն է:


Բա հարգելի «Մեր ձևովականներ», եթե տենց վստահ եք ձեր այդ տրամաբանության վրա, մեզ կպատմեք, թե ինչպե՞ս են դրսևորվել Սամվել Կարապետյանի ու ռուսաստանյան իշխանությունների և հատուկ ծառայությունների հարաբերությունները»։

 
 
1/2556
bottom of page