Գործող իշխանության գրոհը եկեղեցու դեմ՝ որպես համակարգված ծրագրի մաս.
- Elen Hovsepyan

- 5 hours ago
- 1 min read

Գործող իշխանության գրոհը եկեղեցու դեմ՝ որպես համակարգված ծրագրի մաս.
«Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ զարգացող իրադարձությունները, ինչպես ցույց են տալիս նախորդ օրերին արձանագրված գործընթացները, մեկուսացված կամ պատահական քայլերի շարք չեն։ Դրանք ձևավորվում են նույն տրամաբանության մեջ, որի մասին խոսվում էր նախորդ նյութերում․ եկեղեցու թուլացումը դիտարկվում է որպես առաջին և առանցքային փուլ՝ Հայաստանի ներքին դիմադրողական համակարգը քանդելու և արտաքին օրակարգերը հեշտությամբ առաջ մղելու համար։ Փորձագետների գնահատմամբ՝ առանց եկեղեցու չեզոքացման դժվար է իրականացնել թե՛ վիճահարույց արտաքին քաղաքական որոշումներ, թե՛ սահմանադրական և արժեքային այնպիսի փոփոխություններ, որոնք հակասում են ազգային շահերին։
Այս օրերին Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ տեղի ունեցողը, ըստ քաղաքական շրջանակների, չի կարող դիտարկվել որպես զուտ ներքին զարգացում։




















