top of page

Մայր Աթոռում երեկ տեղի ունեցածից հետո Գառնիկ Դանիելյանի հետ մինչեւ ուշ կեսգիշեր բանտարկված Բագրատ Սրբազանի հետ մեկուսարանում հանդիպման էինք

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 2 hours ago
  • 1 min read
ree

Մայր Աթոռում երեկ տեղի ունեցածից հետո Գառնիկ Դանիելյանի հետ մինչեւ ուշ կեսգիշեր բանտարկված Բագրատ Սրբազանի հետ մեկուսարանում հանդիպման էինք, այդ իսկ պատճառով առիթ չէր եղել այն անամոթությանը, կռապաշտությանն անդարադառնալ, ինչը 10 տիրադավների ձեռքով իշխանությունը փորձեց իրականացնել Մայր աթոռում։


Կարճ արձանագրումներ միայն՝

Մեր հայրենակիցները, հազարավոր հավատացյալ, իմ դաշնակցական ընկերները տապալեցին անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից գծված դավադիր ծրագիրը, իբր 10 տիրադավները ցանկանում են հայտարարություն անել Մայր աթոռում ու իշխանությունը դրան չի խառնվում։

Միայն փաստը, որ կազմակերպված տարբեր մարզերից, հանրային տրանսպորտի միջոցներով բերվել էին ուսուցչական, առողջապահական կոլեկտիվներ, ՏԻՄ աշխատակազմեր, առանձին բնակավայրերի աղանդավորական խմբեր, փաստում է, որ ի սկզբանե ծրագրել էին Եկեղեցում ասպատակության։


Գեղամ Մանուկյան

 
 
bottom of page