top of page

Վաղարշապատի՝ Էջմիածնի սպասվող ընտրությունները դարձել են ոչ միայն տեղական ինքնակառավարման, այլև երկրի ներքաղաքական ընթացքի համար չափազանց կարևոր իրադարձություն

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Nov 13, 2025
  • 1 min read

«Վաղարշապատի՝ Էջմիածնի սպասվող ընտրությունները դարձել են ոչ միայն տեղական ինքնակառավարման, այլև երկրի ներքաղաքական ընթացքի համար չափազանց կարևոր իրադարձություն։ Հայաստանն այժմ գտնվում է այնպիսի փուլում, երբ իշխանությունը փորձում է յուրաքանչյուր ընտրական գործընթաց վերածել սեփական լեգիտիմությունը «ապացուցելու» միջոցի։ Այդ պատճառով նոյեմբերի 16-ին նախատեսված ընտրություններին Նիկոլ Փաշինյանը կենտրոնացրել է իր ողջ վարչական ռեսուրսը՝ ցույց տալու, թե իբր Վաղարշապատի քաղաքացիները աջակցում են իր վարած քաղաքականությունը։


Մինչդեռ իրականությունն այլ է։ Քաղաքում արդեն իսկ արձանագրվում են վարչական ճնշումներ, ուժային կառույցների ներգրավվածություն և ընդդիմության հիմնական գործիչների դեմ կեղծ քրեական գործեր, որոնք նպատակ ունեն կանխել նրանց մասնակցությունը ընտրություններին։ Անկախ դիտորդները փաստում են ընտրակաշառքի հստակ համակարգ, որը գործում է իշխող ուժի թեկնածու Արգիշտի Մեխակյանի օգտին։

bottom of page