ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Սև ծովում Ուկրաինայի ԶՈւ-ի համար բեռներ տեղափոխող երեք նավի. ՌԴ ՊՆ
- 1 hour ago
- 1 min read

ՌԴ ԶՈւ-ն ԱԹՍ-ների միջոցով հարվածել է Սև ծովում Ուկրաինայի ԶՈւ-ի համար բեռների առաքում իրականացնող երեք նավերի։ Այս մասին հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից։
«Յուժնի նավահանգստում խոցվել է ռազմական նշանակության բեռներ տեղափոխող երկու չորաբեռնատար, իսկ ծովային անցման ժամանակ (Օձի կղզուց հյուսիս-արևմուտք)՝ Օդեսայի նավահանգիստ Ուկրաինայի ԶՈւ-ի համար բեռների առաքում իրականացնող չորաբեռնատարը։ Բացի այդ, Օդեսայի նավահանգստում խոցվել է Ուկրաինայի ԶՈւ-ի համար վառելիքաքսուկային նյութերի պահեստարան», - ասել են նախարարությունից:




















