ՔՊ-ն հերթով փակում է դռները Արթուր Հովհաննիսյանի առաջ. հերթական մերժումը` երեկ . «Ժողովուրդ»
- 3 hours ago
- 2 min read

Այնուհետև, արդեն նոր գումարման Ազգային ժողովում, Հովհաննիսյանը փորձել էր առաջադրվել նաև ՔՊ խմբակցության ղեկավարի պաշտոնում, սակայն այդ նախաձեռնությունը ևս աջակցություն չստացավ, և նա կրկին մերժվեց։ «Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ական աղբյուրների փոխանցմամբ՝ այս անհաջողությունները պատահական չեն։ Կուսակցության ներսում արդեն որոշված է, որ Արթուր Հովհաննիսյանը չի շարունակի նաև ՔՊ խմբակցության քարտուղարի պաշտոնում։ Ըստ նույն աղբյուրների՝ նա կմնա շարքային պատգամավոր՝ առանց քաղաքական ազդեցության և որոշումների կայացման գործընթացում էական դերակատարության։ Մեր զրուցակիցների խոսքով՝ Հովհաննիսյանի նկատմամբ վերաբերմունքի փոփոխության պատճառներից մեկը նրա վարքագիծն է։ ՔՊ-ում բազմիցս քննարկվել է, որ նա անհավասարակշիռ պահվածք է դրսևորել և իր հրապարակային հայտարարություններով վնասել իշխող թիմի հեղինակությանը։
Առավել մեծ արձագանք էր ստացել այն դեպքը, երբ Հովհաննիսյանը ընդդիմության կողմից Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու առաջադրված Էդգար Ղազարյանի հասցեին սպառնալիքներ էր հնչեցրել՝ հայտարարելով, թե պատրաստ է «ականջներն ու լեզուն կտրել»։ Այդ հայտարարությունը լայն քննադատության արժանացավ թե՛ քաղաքական, թե՛ հանրային շրջանակներում։
Բացի այդ, Հովհաննիսյանի անունը նախկինում կապվել է նաև թմրամիջոցների վերաբերյալ քրեական գործի հետ։ Ժողովուրդ օրաթերթը բացահայտեց 0.24 մգ թմրամիջոցի հայտնաբերման պայթեցնող գործի մասին: Իսկ ներկայումս, պաշտոնական տեղեկատվության համաձայն, ՀՀ Քննչական կոմիտեի Շենգավիթի բաժնի քննիչը կազմել է արձանագրություն՝ ընդդեմ Արթուր Հովհաննիսյանի` դատավճիռը չկատարելու առիթով քրեական վարույթ նախաձեռնելու վերաբերյալ: Սա նշանակում է, որ գործում միակ դերակատար Արթուր Հովհաննիսյանի նկատմամբ անխուսափելիորեն պետք է մեղադրանք առաջադրվի և դատախազը պետք է Արթուր Հովհաննիսյանի հետևից ԱԺ մտնի»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




















