top of page

Պապոյան․ ՌԴ զբոսաշրջիկների կրճատումը փոխհատուցվում է Մերձավոր Արևելքից եկողներով

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 10 hours ago
  • 1 min read

Մերձավոր Արևելքի երկրներից ամեն հաջորդ տարի Հայաստան եկող զբոսաշրջիկների թիվը շարունակաբար ավելանում է, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Վերջին մեկ տարվա ընթացքում ՌԴ-ից եկող զբոսաշրջիկների էական կրճատում ունենք։ Թիվը շատ զգալի չէր մեր զբոսաշրջային հոսքերի համար, որովհետև Մերձավոր Արևելքից, Արևմտյան Եվրոպայից և Հնդկաստանից եկող զբոսաշրջիկների աճն էականորեն կոմպենսացրեց այն բացը, որը եղավ ՌԴ-ի դեպքում։ Մեր առջև խնդիր ենք դրել, որ Մերձավոր Արևելքի շուկան զբոսաշրջության նոր ռազմավարությամբ դառնալու է Հայաստանի համար առաջնային շուկաներից մեկը»,-ասաց Պապոյանը։

Հիշեցնենք՝ կառավարության որոշմամբ՝ Հայաստանը վերացնում է մուտքի վիզայի անհրաժեշտությունը Բահրեյնի Թագավորության, Սաուդյան Արաբիայի Թագավորության և Օմանի Սուլթանության քաղաքացիների համար։

1/2128
bottom of page