top of page

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 4 hours ago
  • 1 min read

«Հրապարակ» թերթը գրում է. «Գրել էինք, որ ՔՊ-ականները որոշել են նշել Արփի Դավոյանի դստեր ծնունդը` երեխայի ծնվելուց մոտ 2 ամիս անց: Տեղեկացանք, որ անցած շաբաթ հավաքվել են Հատիսի «Սարին» ռեստորանում։

Հավաքույթին մոտ 60 մարդ է մասնակցել։ Նիկոլ Փաշինյանը եկել է մենակ` առանց կնոջ, եւ ինչը ներկաների զարմանքն է հարուցել` իր հետ սեփական մատուցողին ու իր բաժակն է բերել։ Ներկաները մեզ պատմեցին, որ Փաշինյանի բերած մատուցողը մի 18-20 տարեկան պատանի էր, միայն իրեն էր սպասարկում:

Իսկ երբ նստել է սեղանի մոտ, հրահանգել է հավաքել իր դիմաց դրված բաժակները եւ իր հետ բերած բաժակով է ամեն ինչ խմել: Ներկաները նկատել են նաեւ, որ բավականին անտրամադիր է, հրաժարվել է նվագելուց, պարելուց եւ առաջինն է հեռացել խնջույքից։ Ի դեպ, Արփի Դավոյանի երեխայի հայրը եւս ներկա չի եղել։

Լավատեղյակ անձը մեզ բացատրեց, որ հավանաբար կասկածում է, որ իրեն ուզում են թունավորել: Օրինակ, հայտնի «Նովիչոկ» նյութը տարբեր առարկաների, այդ թվում` բաժակի միջոցով են մարդուն հրամցնում, իսկ ուտելիքին ու խմիչքին չի կասկածել, քանի որ բոլորն են դրանից օգտվել:

 
 
bottom of page