top of page

Սա Լա Լիգայի ամենաբարդ արտագնա խաղերից մեկն է․ պետք է ցուցադրենք մեր լավագույն որակները․ Ալվարո Արբելոան՝ «Վիլյառեալի» դեմ խաղի մասին

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 2 minutes ago
  • 1 min read

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան ակնկալում է, որ «Մոնակոյի» դեմ դիմակայությունը բեկումնային կետ կդառնա թիմի համար, և միաժամանակ ընդգծում է «Վիլյառեալ» կատարելիք այցի կարևորությունը։

Ալվարո Արբելոան «Վիլյառեալ» — «Ռեալ Մադրիդ» հանդիպման նախաշեմին հանդիպել է լրագրողների հետ՝ քննարկելու «Արքայական ակումբի» շուրջ ստեղծված իրավիճակը։ Ի թիվս այլ հարցերի՝ նա բացառել է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում նոր խաղացողների ձեռքբերումը։

««Վիլյառեալը» լուրջ մրցակից է, և մեզանից մեծ ջանքեր կպահանջվեն։ Մենք շատ լավ գիտակցում ենք, թե ինչ պետք է անենք վաղը՝ երեք միավոր վաստակելու համար։

Սա չափազանց կարևոր հանդիպում է՝ հաշվի առնելով դրա նշանակությունն ու մրցակցի կարգը։ Սա Լա Լիգայի ամենաբարդ արտագնա խաղերից մեկն է, և եթե ցանկանում ենք հաղթել, պետք է ցուցադրենք մեր լավագույն որակները։ Մենք կենտրոնացած ենք հենց դրա վրա»։

Այն, ինչ կարող եմ առանձնացնել, խաղացողների՝ օգնելու պատրաստակամությունն է։ Նրանք թիմային շահը վեր են դասում անհատականից։ Այդ դեպքերում նրանք ոչ միայն խնդիրներ չստեղծեցին, այլև երկուսն էլ հիանալի հանդիպում անցկացրին։ Նրանք ցուցադրեցին ֆանտաստիկ արդյունավետություն։

Հենց դա եմ ես ուզում տեսնել՝ ներգրավված խաղացողներ, որոնք պատրաստ են ծառայել թիմին։ Նրանք ունիվերսալ են և օժտված են հսկայական ներուժով։ Նրանց տաղանդը թույլ է տալիս խաղալ այնտեղ, որտեղ անհրաժեշտ է»,- իսպանացու խոսքն է մեջբերում AS-ը։

 
 
1/2613
bottom of page