top of page

Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը, Հայաստան-ԵՄ հարաբերություններին

44 minutes ago
1 min read

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում մասնակցել է Euronews հեռուստաընկերության կազմակերպած «ԵՄ ընդլայնման գագաթնաժողով 2026»-ին: Մասնավորապես, գագաթնաժողովի շրջանակում ՀՀ վարչապետը պատասխանել է Euronews-ի մոդերատորի հարցերին:

Երկրի ղեկավարն անդրադարձել է Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին և դրանց հետագա զարգացմանը, խոսել ԵՄ-ի հետ փոխգործակցության հեռանկարների վերաբերյալ: 

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը, Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին և զարգացումներին, խաղաղության ամրապնդմանը միտված քայլերին: 

ՀՀ վարչապետը ներկայացրել է տարածարջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը, TRIPP նախագծի իրականացմանն ու դրա արդյունքում ստեղծվելիք հնարավորություններին:

 
 
1/3149
bottom of page