Տուսկը հայտնել է Ռուսաստանի սահմանի մոտ կասկածելի շարժի մասին

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է Ռուսաստանի սահմանի մոտ կասկածելի շարժի մասին։
«Կեսգիշերից անմիջապես հետո ես սահմանապահ ծառայությունից տեղեկություն ստացա, որ հյուսիսում լեհ-ռուսական սահմանի երկայնքով կասկածելի շարժ է նկատվել։
Մենք շատ արագ մոբիլիզացրեցինք անհրաժեշտ ուժերն ու ռեսուրսները և կարողացանք կանխել ցանկացած սադրիչ փորձ, եթե դա նրանց նպատակն էր։ Մենք բոլորս գիտենք և հասկանում ենք այս ռուսական մեթոդը։
Իմ կյանքի ընթացքում ես բազմիցս լսել եմ, այդ թվում՝ Եվրոպայում և Լեհաստանում, որ ես տարված եմ այս թեմայով։
Այո, ես տարված եմ սպառնալիքով, որը ակնհայտորեն աճում է ամեն ամիս, երբ խոսքը վերաբերում է Ռուսաստանի վարքագծին Լեհաստանի, Եվրոպայի և, իհարկե, ամենից առաջ՝ Ուկրաինայի նկատմամբ։ Իհարկե, մենք երբեք չենք կարող սա հաստատել 100% վստահությամբ։
Ռուսաստանի համար անկայունությունը, միջազգային իրավունքի անտեսումը և նրա վերաբերմունքը Եվրոպայի և Եվրամիության նկատմամբ՝ բոլորը նույն ռազմավարության տարրեր են»,- նշել է Դոնալդ Տուսկը։




















