top of page

Փհենյանը միշտ լինելու է Մոսկվայի հետ. Կիմ Չեն Ըն

  • 5 hours ago
  • 1 min read

Հյուսիսկորեական առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ Փհենյանը միշտ լինելու է Մոսկվայի հետ. դա ԿԺԴՀ-ի ընտրությունն է և անսասան կամքը, հայտնում է Հյուսիսային Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությունը:

«Փհենյանը միշտ լինելու է Մոսկվայի հետ: Դա մեր ընտրությունն է և մեր անսասան կամքը»,- գործակալությունը մեջբերում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված Կիմ Չեն Ընի նամակի տեքստը:

Հյուսիսկորեական առաջնորդը նաև շնորհակալություն է հայտնել Պուտինին, երկրի նախագահ վերընտրվելու կապակցությամբ, նրա շնորհավորանքի համար:

«Սրտանց երախտագիտությունս եմ հայտնում Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության Պետական գործերի նախագահի պաշտոնում իմ վերընտրվելու կապակցությամբ Ձեր կողմից բոլորից առաջ ուղարկված ջերմ և անկեղծ շնորհավորանքների համար»,- գրված է հաղորդագրության մեջ:

 
 
bottom of page