top of page

Չինաստանը ողջունում է ԱՄՆ-ի հետ փոխշահավետ համագործակցության ամրապնդումը. Սի Ծինփինը՝ Թրամփին

  • 7 hours ago
  • 1 min read

ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումն ավարտվել է։ Այդ մասին հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Երկու երկրների առաջնորդները հանդիպել են Պեկինի Ժողովրդական համագումարների տանը: Նիստերի դահլիճ, որտեղ նրանք գտնվում էին, մուտք են գործել նաև մի քանի առաջատար ամերիկյան ընկերությունների ղեկավարներ, այդ թվում՝ Tesla-ի և Apple-ի։

Չինական հեռուստատեսությունը հայտնել է հանդիպման ավարտի մասին դրա մեկնարկից քիչ ավելի քան երկու ժամ անց։

Չինաստանը ողջունել է ԱՄՆ-ի հետ համագործակցության ամրապնդումը:

«Չինաստանը ողջունում է ԱՄՆ-ի հետ փոխշահավետ համագործակցության ամրապնդումը և վստահ է, որ ամերիկյան ընկերությունները ՉԺՀ-ում էլ ավելի մեծ հեռանկարներ կունենան»,- հայտարարել է Սի Ծինփինը:

Նա հստակեցրել է, որ արտաքին աշխարհի առջև Չինաստանի բաց դռներն էլ ավելի լայն կբացվեն:

Թրամփն իր հերթին հայտարարել է, որ իր համար պատիվ էլ լինել Չինաստանի գործընկերը և վստահություն է հայտնել, որ երկու երկրների միջև հարաբերությունները լինելու են ավելի լավը:

«Ինձ համար պատիվ է լինել Ձեզ հետ։ Ինձ համար պատիվ է լինել Ձեր ընկերը, և Չինաստանի ու ԱՄՆ-ի միջև հարաբերությունները լինելու են ավելի լավը, քան երբևէ նախկինում»,- ասել է Թրամփը:

 
 
1/2855
bottom of page