Երևանում 3,5 ժամ տևած որոնողական աշխատանքներից հետո 4-ամյա երեխան հայտնաբերվել է
Jun 2
1 min read

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ծնողները, նրանց բարեկամները, մանկապարտեզի ամբողջ կոլեկտիվը, ինչպես նաև մանկապարտեզի սաների մեծ թվով ծնողներ և ոստիկաններ մանկապարտեզի, դրան հարակից մոտ 1-2 կմ-ոց շառավղով տարածքում որոնողական աշխատանքներ են կատարել ու մոտ 3,5 ժամ անց երեխային հայտնաբերել են իրեն տան հարակից տարածքում։
Երեխայի կյանքին ոչ մի վտանգ չի սպառնում։




















