top of page

«SCANIA» մակնիշի բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ բшխվել է կամրջի բետոնե ծածկին․ կոնտեյներն ընկել և մասամբ փակել է ճանապարհը

1 hour ago
1 min read

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:40-ի սահմաններում «SCANIA»  մակնիշի բեռնատարը Թամանցիների փողոցում՝ Գործարանային մետրոյի մոտ կամրջի տակով անցնելիս բախվել է կամրջի բետոն ծածկին։



Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բախումից հետո կոնտեյները բեռնատարի վրայից պոկվել և հայտնվել է ճանապարհին։ 



Բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ վնասվել է այդ պահին նշված վայրով անցնող «Tesla» մակնիշի ավտոմեքենան, սակայն վարորդը հրաժարվել է՝ ասելով, որ պարտք ու պահանջ չունի։



Վարորդը ազգությամբ վրացի է։


 
 
1/3162
bottom of page