top of page

«Նոր Զովք»-ի մի շարք արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է

5 hours ago
1 min read

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների կողմից «Նոր Զովք» ՍՊ ընկերությանը պատկանող հացի, հացաբուլկեղենի, հրուշակեղենի և մսային կիսաֆաբրիկատների արտադրամասում (ք․ Երևան, Ա․ Բաբաջանյան 52 շ․, 140 խանութ) իրականացված վերահսկողության ընթացքում նմուշառված մի շարք արտադրատեսակներ տրվել են լաբորատոր փորձաքննության. արդյունքում արձանագրվել է, որ արտադրվում է վտանգավոր սննդամթերք:

Ի մասնավորի՝ «Դոնաթսներ», «Էկլեր» և «Նրբաբլիթ մսով (տավարի)» արտադրատեսակների նմուշները՝ «ՄԱՖԱնՄՔ» (մեզոֆիլային աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ մանրէների քանակ) և «ԱՑԽՄ» (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), «Տորթ» արտադրատեսակի նմուշը՝ «ԱՑԽՄ», իսկ «Հոթ դոգ» արտադրատեսակի նմուշը՝ «ՄԱՖԱնՄՔ» ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերին:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «Նոր Զովք»-ի հացի, հացաբուլկեղենի, հրուշակեղենի և մսային կիսաֆաբրիկատների արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Դոնաթսներ», «Էկլեր», «Տորթ», «Նրբաբլիթ մսով (տավարի)», «Հոթ դոգ» արտադրատեսակների արտադրությունը, կասեցվել է:

Ընկերության տնօրինությանը հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և նշված արտադրատեսակները համապատասխանեցնել Մաքսային միության օրենսդրության պահանջներին:

Խախտումների վերացման համար ժամկետ է սահմանվել:

 
 
1/3164
bottom of page