top of page

Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան

7 hours ago
1 min read

Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում հայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են վերջինիս օգտագործում:

Գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Տիգրան Աբրահամյանը։

«Փաշինյանի «հեղափոխական» թիմակիցն ու ռեժիմի առաջին շարքերում 8 տարի ակտիվ գործած ու բարձր պաշտոն զբաղեցրած անձն ասում է, որ դեպի ԵՄ ճանապարհը պատրանք է և ՀՀ-ին վտանգավոր հանգրվանի է հասցնելու:

Ավելին, վերջինս՝ Արմեն Գրիգորյանը, արձանագրում է ՀՀ-ում ժողովրդավարության ուղղությամբ հետընթաց և վատատեսական ալիք փոխանցում ՀՀ-ի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին:

Սույն անձը հայրենիքն ուրացել է, երբ իր ծննդավայրը Նիկոլը հանձնում էր, սա դավաճանել է իր հայրենակիցներին, երբ Արցախի շրջափակման օրերին մարդիկ սոված-ծարավ Ադրբեջանին էին դիմադրում, սա ծնունդով արցախցի լինելով հաշտ է եղել արցախցիների ցեղասպանությանն ու բռնագաղթին, իսկ հիմա գործից հանել են, սկսել է «հեղափոխական» իշխանության տապալումներն արձանագրել:


Իսկ իրականում ի՞նչ է տեղի ունենում: Այն ուժերը, ովքեր նրան «հեղափոխական», իսկ իրականում հայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են վերջինիս օգտագործում:

Սրան վաղն ասեն՝ Հյուսիսային Կորեային աջակցող հայտարարություն արա, այդպես էլ կանի՝ տեսակն ու գործի բնույթն է այդպիսին»,- գրել է նա։


 
 
1/3164
bottom of page