top of page

«Սամվել Շահրամանյանը հարցաքննվում է բացառապես վկայի կարգավիճակով»․ Ռոման Երիցյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jun 4
  • 1 min read
ree

«2023թ-ի սեպտեմբերի 19-ից հետո, երբ Արցախի ողջ բնակչությունը տեղափոխվել է Հայաստան, ՀՀ իրավապահ մարմինների, մասնավորապես ՔԿ-ի կողմից տարբեր փաստերի առթիվ նախաձեռնվել են տարբեր վարույթներ։ Թվով երեք վարույթների շրջանակներում Արցախի նախագահը հարցաքննվել է։ Նա որևէ հարցաքննությունից չի խուսափել»,- Քննչական կոմիտեի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի փաստաբան Ռոման Երիցյանը։Փաստաբանը հայտնեց, որ նոր քրեական վարույթ է հարուցվել Շահրամանյանի նկատմամբ՝ պատերազմի ժամանակ զինվորական անփութության և ռազմամթերքը թշնամուն հանձնելու համար։ Շահրամանյանն այսօր նոր վարույթի շրջանակներում հարցաքննվել է։

«Թե ինչ բովանդակությամբ հարցեր են հնչեցվում և ինչ պատասխաններ են տրվում, ցավոք չեմ կարող հայտնել։

Եթե չեմ սխալվում, ըստ լրատվամիջոցների՝ վարույթը նախաձեռնվել է Սամվել Բաբայանի հրապարակային հայտարարության, հետագայում նաև նրա ներկայացրած հաղորդման հիման վրա։ Կոնկրետ չեմ կարող նշել, թե ինչի հիման վրա է վարույթ նախաձեռնվել, բայց պարտադիր ուզում եմ նշել՝ այսպիսի ինտենսիվությամբ հարցաքննությունից Սամվել Շահրամանյանը չի խուսափում՝ լինելով գերզբաղ»,- ասաց փաստաբանը։ Նրա խոսքով Շահրամանյանը հարցաքննվում է բացառապես վկայի կարգավիճակով, որևէ մեղադրանք նրան առաջադրված չէ։

Երիցյանը հայտնեց, որ քրեական վարույթը նախաձեռնվել է դեռևս 2023 թվականի հոկտեմբերին, և միայն երկու տարի անց է Սամվել Շահրամանյանն առաջին անգամ հարցաքննվում․ «Կարող եմ ընդամենը հայտարարել վարույթ իրականացնող մարմնի բարձրաձայնած այն դիրքորոշումը, որ այս վարույթը կրում է նաև պատմական բնույթ, այսինքն՝ ՀՀ-ն, ի դեմս միգուցե նաև ՔԿ-ի, փորձում է պարզել իրողությունը և ավելի շատ ինֆորմացա ձեռք բերել, թե ինչ է տեղի ունեցել, հետագայում պատմության մաս դարձնելու նպատակով»,- ասաց նա՝ հավելելով, որ Շահրամանյանի հարցաքննություններում քաղաքական նկատառումներ չի տեսնում։

Հաջորդ հարցաքննությունը տեղի կունենա հունիսի 6-ին։ Փաստաբանը նաև հայտնեց, որ այս վարույթի շրջանակներում Սամվել Շահրամանյանը Կարեն Ջալավյանի հետ ոչ մի առնչություն չունի և վերջինիս վերաբերյալ որևէ հարց չի հնչել։

 
 
1/2549
bottom of page