Որտե՞ղ է կանգնած Հայաստանի տնտեսությունը և ինչու՞ է անհրաժեշտ նոր տնտեսական քաղաքականություն
- Elen Hovsepyan

- 2h
- 1 min read

Որտե՞ղ է կանգնած Հայաստանի տնտեսությունը և ինչու՞ է անհրաժեշտ նոր տնտեսական քաղաքականություն
Վերջին տարիներին Հայաստանի տնտեսությունը թվերով կարող է աճող թվալ, բայց բովանդակությամբ այն ավելի ու ավելի է հեռանում ստեղծող պետության գաղափարից։ Մենք սկսել ենք շատ սպառել, բայց քիչ արտադրել։ Շատ ներմուծել, բայց քիչ արտահանել։ Շատ խոսել աճից, բայց քիչ մտածել՝ ինչի վրա է այդ աճը կանգնած։
Այսօր տնտեսության շարժիչը ծառայություններն են, առևտուրը և բնակարանաշինությունը, մինչդեռ արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը նահանջում են։ Սա կարճաժամկետ թվեր է ապահովում, բայց երկարաժամկետ առումով ստեղծում է խոցելի, ներմուծումից կախված և արտաքին ցնցումներին ենթակա տնտեսություն։
Շինարարությունը կենտրոնացած է Երևանում, մարզերը դատարկվում են, աշխատատեղերը և եկամուտները մնում են մեկ կենտրոնում։ Արտադրական արժեք ստեղծող շղթաներ չեն ձևավորվում, իսկ տնտեսական աճը չի վերածվում անվտանգային, տեխնոլոգիական կամ տարածքային կայունության։
Դավիթ Անանյան




















