top of page

Խոշոր ավտովթար-hրդեհ՝ Երևանում. Մյասնիկյան պողոտայում բախվել են «Tesla»-ն ու «BMW»-ն

  • 5 hours ago
  • 1 min read

Այսօր՝ մարտի 21-ին, խոշոր ավտովթար հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02:30-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ «Ջրաշխարհ»-ի հարևանությամբ բախվել են Երևանի բնակիչներ 23-ամյա Ռոբերտ Ս.-ի վարած «BMW» մակնիշի և 24-ամյա Նորայր Ա.-ի վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով «BMW»-ում հրդեհ է բռնկվել։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ 2 հոգի տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, 1-ը՝ Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց, կոտրել բնակչին պատկանող շինության պաշտպանիչ երկաթե ցանկապատը և հայտնվել շինության տարածքում։

 
 
1/2744
bottom of page