top of page

Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում, որովհետև կան հավատացյալներ և կան ուղղակի նորմալ քաղաքացիներ. Փաշինյան

11 hours ago
1 min read
Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում, որովհետև կան հավատացյալներ և կան ուղղակի նորմալ քաղաքացիներ։ Այս մասին Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում, որովհետև կան հավատացյալներ և կան ուղղակի նորմալ քաղաքացիներ։ Այս մասին Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ իր ընկալումը եղել և շարունակում է մնալ այն, որ ՀՀ քաղաքացին պետք է հավատա Աստծուն։

«Մարդը շատ ավելի մեծ հավանականությամբ կլինի բարեվարք, եթե հավատում է Աստծուն»,- ասել է Փաշինյանը։

Վարչապետը նաև նշել է, որ Աստծուն հավատացող մարդն ավելի քիչ խոցելի կլինի կոռուպցիոն ռիսկերի նկատմամբ։

«Մարդը շատ ավելի պակաս խոցելի կլինի կոռուպցիոն ռիսկերի նկատմամբ, եթե նա հավատում է Աստծուն։ Այսօր Հայաստանում խոսում ենք արդարության և արդարադատության պակասի մասին։ Արդարությանն ու արդարադատությանն ավելի նվիրված կլինի այն դատավորը, որը հավատում է Աստծուն»,- ասել է Փաշինյանը։


 
 
1/3098
bottom of page