top of page

Անահիտ Հակոբյանը հիացրել է «Ну-ка, все вместе!»-ի շոուի 100 փորձագետներից բաղկացած ժյուրիին

5 hours ago
1 min read
Հոկտեմբերի 2-ին «Russia-1» հեռուստաալիքով եթեր է հեռարձակվել «Ну-ка, все вместе!» շոուի ութերորդ եթերաշրջանի չորրորդ թողարկումը։ Ստեղծագործական մեկամյա դադարից հետո Անահիտ Հակոբյանը վերադարձավ բեմ և իր ելույթի առաջին իսկ վայրկյաններին ոտքի հանեց 40 փորձագետի։ Արդյունքում նա վաստակեց առավելագույն՝ 100 միավոր։

Յուրաքանչյուր թողարկման ընթացքում բեմ են դուրս գալիս ութ մասնակիցներ։ Նրանք ելույթ են ունենում 100 երգիչներից, կոմպոզիտորներից, պրոդյուսերներից, վոկալի ուսուցիչներից և այլ փորձագետներից բաղկացած ժյուրիի առջև։

Եթե ժյուրիի անդամներին դուր է գալիս ելույթը, նրանք սեղմում են կոճակները և ոտքի կանգնում։ Թողարկման ավարտին ամենաբարձր միավորներ հավաքած երկու մասնակիցներն անցնում են կիսաեզրափակիչ։

Այս անգամ «Հարյուրյակի» մշտական ​​ղեկավար Սերգեյ Լազարևին միացավ հրավիրված աստ՝ երգչուհի Վալերիան։

Կիսաեզրափակիչ փուլ են անցել Օլեգ Կոստիրյան, Անահիտ Հակոբյանը և Դանիլ Մուսինը։

Անահիտ Հակոբյանը վաստակել է 100 միավոր։

«Պարզապես ապշեցուցիչ ելույթ էր։ Եթե հնարավոր լիներ ևս 100 միավոր շնորհել, մենք դա կանեինք»,-մեկնաբանել է Սերգեյ Լազարևը։

1/3098
bottom of page