Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի իր գործընկերոջ՝ Ալի Ասադովի հետ
- Elen Hovsepyan

- 8 hours ago
- 1 min read

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի իր գործընկերոջ՝ Ալի Ասադովի հետ։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունը:
«Կառավարությունների ղեկավարները քննարկել են ռուս-ադրբեջանական առևտրատնտեսական, գիտական և տեխնիկական համագործակցության արդիական հարցեր, ինչպես նաև Անկախ Պետությունների Համագործակցության շրջանակներում համագործակցության խորացումը», - ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ կառավարությունների ղեկավարները նաև ընդգծել են արդյունաբերության, էներգետիկայի, տրանսպորտային ենթակառուցվածքների և այլ ոլորտներում համատեղ նախագծերի առաջխաղացման կարևորությունը։




















