top of page

100-ից ավել մանուկների վիրահատություն է կազմակերպվել. «Ժողովուրդ»

  • 5 hours ago
  • 1 min read

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում և Սփյուռքում բարեգործական ակտիվ գործունեություն ծավալող հայ գործարարների մասին պատմող շարքի շրջանակներում ներկայացնում ենք գործարար Կարեն Մարգարյանի գործունեության մասին, ով, առանց քաղաքական նպատակների, օգնում է մարդկանց։

Այս անգամ մեզ դիմած քաղաքացիների, ուսանողների և ծնողների բազմաթիվ արձագանքները վերաբերում են գործարար Կարեն Մարգարյանի բարեգործական գործունեությանը։ Ըստ ստացված դիմումների՝ վերջին տարիների ընթացքում Մարգարյանի աջակցությամբ Հայաստանում և Սփյուռքում վիրահատության համար ֆինանսական օգնություն է տրամադրվել ավելի քան 100 երեխայի։

Բաց աղբյուրներում առկա տեղեկությունների համաձայն՝ գործարարը ներգրավված է նաև հայկական մշակույթի և կրթության ոլորտներին առնչվող բարեգործական ծրագրերում։ Մեզ դիմած ուսանողների փոխանցմամբ՝ այս և նախորդ ուսումնական տարիների ընթացքում նա վճարել է ավելի քան 60 ուսանողի ուսման վարձը։

Բացի այդ, ըստ խմբագրություն ստացված տեղեկությունների, Մարգարյանը 0-ից սկսել է շուրջ 37 000 երեխաների և պատանիների ներգրաված «Գույների հեքիաթ» նկարչական մրցույթը, ինչպես նաև արցախյան ազատամարտի վերաբերյալ իսպանալեզու առցանց հարթակներում իրականացվող աշխատանքները։

Հարկ ենք համարում նշել, որ հայ մանուկների վիրահատություններին վերաբերող տվյալներն ու լուսանկարները չենք հրապարակում՝ պահպանելով ընտանիքների և երեխաների անձնական կյանքի գաղտնիությունը, թեև դրանց մի մասն առկա է բաց աղբյուրներում։ Ակնկալում ենք, որ խմբագրություն դիմած ծնողները ըմբռնումով կմոտենան այս որոշմանը։

Հ.Գ. Մեր խմբագրությունը պատրաստակամ է շարունակել ներկայացնել այն բարերարների գործունեությունը, որոնք, առանց քաղաքական դրդապատճառների, աջակցում են առողջապահության, կրթության և մշակույթի ոլորտներում կարևոր նախաձեռնություններին։ Նման օրինակների հանրայնացումը կարող է խրախուսել նաև այլ գործարարների՝ իրենց աջակցությունը բերելու կարիքավոր հայրենակիցներին և նպաստելու հայկական մշակույթի ու արվեստի հանրահռչակմանը»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

 
 
bottom of page