top of page

Այս շաբաթ Երկրի վրա ուժեղացել են անքնություն առաջացնող տատանումները. Daily Mail

  • 6 days ago
  • 1 min read

Վերջին մեկ շաբաթում Երկրի վրա ուժեղացել են տատանումները, որոնք ականջներում աղմուկ եւ անքնություն են առաջացրել։ Այս մասին գրել է Daily Mail բրիտանական պարբերականը։

«Երկրի «գվվացող» տատանումները մեկ շաբաթից ավելի է՝ ուժեղանում են, ինչի պատճառով որոշ մարդիկ հայտնել են, որ այդ երեւույթը խանգարել է իրենց քունը եւ աղմուկ է առաջացրել ականջներում»,- նշվել է հրապարակման մեջ։

Հրապարակման հեղինակները գրել են, որ խոսքն այն երեւույթի մասին է, որը հայտնի է որպես Շումանի ռեզոնանս։ Դա մոլորակի մակերեւույթի եւ իոնոսֆերայի միջեւ կայծակի անդրադարձման հետեւանքով առաջացած կայուն էլեկտրամագնիսական ռիթմ է։

Գիտնականները կարծում են, որ մագնիսական փոթորիկները եւ Արեգակի բռնկումներն ազդում են Երկրի տատանումների վրա, որոնք կարող են ուժեղացնել ազդեցությունը՝ կախված դրանց դասակարգումից։




 
 
1/2800
bottom of page