Թիվ 28 երթուղին սպասարկող ավտոբուսը Աշտարակի խճուղում բшխվել է կայանված «Mazda»-ին. կա վիրшվոր
- 4 hours ago
- 1 min read

Երեկ՝ ապրիլի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:50-ի սահմաններում Աշտարակի խճուղում բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված Zhongtong մակնիշի ավտոբուսը և «Mazda» մակնիշի ավտոմեքենան։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոբուսը սպասարկում է թիվ 28 երթուղին, իսկ վիրավորը «Mazda»-ի վարորդն է, «Mazda»-ն էլ եղել է կայանված, երբ ավտոբուսը բախվել է նրան։




















