top of page

Հունիսի 2-ին Կարսում ՀՀ-ի և Թուրքիայի գործարարների միջև տեղի է ունեցել շատ լուրջ հանդիպում. հուսամ մյուսը ՀՀ-ում կլինի. Միրզոյան

  • 7 hours ago
  • 1 min read

Հունիսի 2-ին Կարսում Հայաստանի և Թուրքիայի գործարարների միջև տեղի ունեցավ շատ լուրջ հանդիպում, հանդիպումը կազմակերպված էր Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունների մասնակցությամբ: Այս մասին ասել է Արարատ Միրզոյանը:

«Այս հանդիպումը նախորդիվ երբևէ եղած գործարար շփումներից էականորեն տարբերվում էր, որովհետև շատ հագեցած էր օրակարգով, շատ մեծ հետաքրքրություն էր առաջացրել նաև Թուրքիայի արևելյան, հյուսիսարևելյան 3 նահանգների գործարար շրջանակների կողմից:

Ես կարծում եմ, որ այս առումով սա շատ լավ ստարտ է, ակնկալում եմ, որ ռացիոնալ ժամկետներում առաջիկայում կունենանք երկրորդ հանդիպումը Հայաստանի Հանրապետության տարածքում»,- նշել է Միրզոյանը:


 
 
1/2910
bottom of page