top of page

«Ուղիղն ասեմ` ինչ է անելու Նիկոլ Փաշինյանը Հովհաննավանքում». Արգիշտի Կիվիրիյան

  • Oct 30, 2025
  • 1 min read

«Ուղիղն ասեմ` ինչ է անելու Նիկոլ Փաշինյանը Հովհաննավանքում: Ստեղծելու է առանձին միավոր, որտեղ հավաքելու է նախկին, ներկա, ապագա կարգալույծ հոգևորականների և փորձելու է նրանցից ստեղծել եկեղեցական ինչ-որ միավոր»,- «Պոլիտիկ»-ի տաղավարում զգուշացրեց վերլուծաբան Արգիշտի Կիվիրիյանը:

«Դրանից զատ` պետական բալանսում ինչքան եկեղեցի կա, փորձելու է այդտեղից հայ առաքելական եկեղեցու հոգևորականներին հանել և դրանք տրամադրել այս պառակտիչներին: Դրանից զատ ամեն կերպ սրանց ֆինանսական և այլ հովանավորությամբ օժանդակելու է և այս դիրքերից էլ փորձելու է գրոհել Էջմիածինը:


Եթե Գարեգին 2-րդը մտածում է` լավ, թող էնտեղ առանձին կաթողիկասարան ստեղծեն, ինձնից «յան տան», չարաչար սխալվում է: Իրենից «յան չեն տալու», դա թող ինքն ուղղակի մոռանա:


Ու դա իրենք անելու են ոստիկանության, ԱԱԾ-ի, իրավապահ մարմինների օժանդակությամբ:


Այսօրվա դրությամբ` մենք տեսնում ենք 3 թեմի առաջնորդ կալանավորված: Դրանից զատ` այլ հոգևորականներ ևս: Հերթով բոլոր թեմերին հավաքելու է»,- ասաց վերլուծաբանը:

 
 
1/2716
bottom of page