top of page

ԱՄՆ-ը Եվրոպայից առաջարկներ է պահանջել Հորմուզի նեղուցի վերաբերյալ

  • 6 days ago
  • 1 min read

ԱՄՆ-ը եվրոպական դաշնակիցներից պահանջել է մի քանի օրվա ընթացքում ներկայացնել Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության ապահովման ծրագրեր։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով ՆԱՏՕ-ի բարձրաստիճան ներկայացուցչին:

«ԱՄՆ-ը ցանկանում է եվրոպացի դաշնակիցներից ստանալ կոնկրետ պարտավորություններ Հորմուզի նեղուցի անվտանգության ապահովման հարցում՝ պահանջելով երկրներից մի քանի օրվա ընթացքում ներկայացնել այդ ջրային ուղով նավագնացության ապահովման կոնկրետ ծրագրեր»,- մեջբերում է գործակալությունը պաշտոնյայի խոսքերը:

Ինչպես նշում է Bloomberg-ը, պահանջը հնչեցվել է Սպիտակ տանը, ինչպես նաև Պենտագոնում և Պետքարտուղարությունում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի պաշտոնյաների հանդիպման ժամանակ:

 
 
1/2793
bottom of page