Գրառումը հումորային էր․ ցանկացած բռնություն՝ հատկապես երկրի գլխավոր քաղաքական մարմնում, դատապարտելի ու անընդունելի է
- Elen Hovsepyan
- 13 hours ago
- 1 min read
«Եվրոմեդիա» կայքի լրագրող Կրոյուն Սիմոնյանը ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Ռոբերտ Քոչարյանի որդի Լևոն Քոչարյանի կողմից սեռական բնույթի հայհոյանք հնչեցնելուց հետո գրառում էր կատարել ֆեյսբուքյան իր էջում նշելով, թե ինքը Լևոն Քոչարյանին չի գործուղել ԱԺ «քֆուր տալու համար, այլ որ նորմալ բռնի ծեծի։
Լրագրողը արձագանքել էր նաև այս գրառումը տարածած հրապարակումներին, որոնցից մեկի տակ Լևոն Քոչարյանը հումորային մեկնաբանություն էր թողել՝ «մի բան եթե եղավ, ասելու եմ Կորյուննա ասել, ես հո չէի ուզում))»։
Լրագրողը հետո պարզաբանեց, որ գրառումը հումորային է եղել, այն չի պարունակել որևէ մեկին բռնելու-ծեծելու կոչ։
«Այդ գրառմամբ ուզել եմ ասել, որ, Լևոն Քոչարյանի ֆիզիկական պատրաստվածությունը հաշվի առնելով, ավելի սպասելի կլիներ, որ նա որևէ մեկին ծեծի, քան թե, որ հայհոյեր, որովհետև նախկինում մշտապես իրեն հանգիստ և հավասարակշռված է պահել: Գրառումը իր մեջ պարունակում էր սարկազմ, այլ ոչ երբեք բռնության կոչ: Ցանկացած բռնություն, հատկապես երկրի գլխավոր քաղաքական մարմնում, դատապարտելի ու անընդունելի է», - նշել է լրագրողը: