«Պարզվում է` դատավորները հուզվում են, երբ մարդիկ իրենց մասին իրականությունն են հնչեցնում»․ Տիգրան Աբրահամյան
- 3 hours ago
- 1 min read

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Պարզվում է` դատավորները հուզվում կամ վատանում են, երբ մարդիկ իրենց մասին իրականությունն են հնչեցնում:
Խոսքս առաջին հերթին վերաբերվում է իշխանության կցորդություն ստանձնած և քաղաքական հանձնարարություն կատարողներ դատավորներին:
Իրենք արդարադատությունը ստորադասում են նեղ քաղաքական շահերին, ազդում մարդկային ճակատագրերի վրա, ակնհայտ անարդարացի որոշումներ կայացնում, իսկ հետո բողոքում, թե մեզ վիրավորում կամ անհարկի մեղադրում են:
Մեկ-մեկ հետ նայեք ու տեսեք, թե ինչ հետագիծ ունեք ու ինչ ամոթալի հետք եք թողնում համակարգի և, առհասարակ, արդարադատության համար. միգուցե կհասկանաք ու հոխորտալու փոխարեն մի օր ներողություն կխնդրեք»։




















