ԿԳՄՍ նախարարի հայտարարությունը՝ Վերջին զանգի չեղարկման հետ կապված
Feb 26, 2025
1 min read

Ավարտական դասարանների սիրելի սովորողներ, Վերջին զանգը ոչ ոք չի չեղարկել, այս մասին հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Ավելին, մենք ակնկալում ենք, որ այս տարի վերջին զանգին մեր դպրոցական բեմերին կտեսնենք հենց ձեր մտքի, հույզերի, ստեղծագործության և խոսքի արտացոլումը։
Մենք էլ փորձելու ենք այն դպրոցներում, որ կցանկանան մասնակցել, լավագույն մշակութային վերջին զանգը որոշել՝ մշակույթի ոլորտի մասնագետներին ներգրավելով»։




















