«Զրույցը նախապատրաստվում է». Պեսկով
- Elen Hovsepyan
- 19 minutes ago
- 1 min read
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ՏԱՍՍ-ի հարցմանն ի պատասխան, հաստատել է, որ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների միջև հեռախոսազրույց է սպասվում։
«Զրույցը նախապատրաստվում է», - ասել է նա՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ մայիսի 19-ին Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույց ունենալու մտադրության մասին գրառումը:
Ավելի վաղ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում գրել էր, որ մայիսի 19-ին՝ ժամը 10․00-ին (Մոսկվայի ժամանակով 17:00-ին), հեռախոսազրույց կունենա Պուտինի հետ՝ քննարկելու ուկրաինական կարգավորման և առևտրի հետ կապված հարցերը։
Երկու երկրների նախագահների միջև նախորդ հեռախոսազրույցը տեղի էր ունեցել մարտի 18-ին։