ՔՊ-ականների վրա ձվեր են նետել Երևանում․ ի՞նչ է եղել
- 1 hour ago
- 1 min read

Խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավն ակտիվորեն շարունակվում է, քաղաքական գործիչները գնում են մարզեր, շրջում համայնքներով, հանդիպում քաղաքացիներին, լսում խնդիրներն ու դժգոհությունները, փորձում շատացնել իրենց ընտրազանգվածը։
Մինչ Նիկոլ Փաշինյանը շարունակում է մարզերով շրջել, համայնքներում քաղաքացիներին հանդիպել, ՔՊ-ի «ջահելությունը» Երևանում է շրջում, սակայն, մեզ հասած տեղեկություններով, իրենց այդքան էլ լավ չեն դիմավորում Երևանում։
Որոշ շրջանակներում խոսվում է, որ Երևանում ՔՊ-ն բախվելու է լուրջ խնդրի, մայրաքաղաքում ընտրողների մեծամասնությունը դեռ չի որոշել, թե որ ուժին է իր ձայնը տալու։
ՔՊ-ի ակտիվը ամեն օր շրջում է բակերով, քաղաքացիներին խնդրում մասնակցել ընտրություններին ու իշխող ուժին ձայն տալ։ Օրեր առաջ էլ երիտասարդ ՔՊ-ականները շրջել են եղել Բաղրամյան պողոտայով՝ վանկարկելով՝ «2026-ին ընտրեք համար 16-ին»։
Բաղրամյան պողոտայի բնակիչներից մեկը MediaHub‑ին հայտնեց, որ ՔՊ-ականները ռուպրներով եկել էին և իրենց քարոզն էին անում, որ քաղաքացիներն ընտրեն ՔՊ-ին, սակայն, անսպասելիորեն բախվել են բնակիչների դժգոհությանը և արագ-արագ փախել են բակից։
«Ռուպրներով եկել էին, մշտական իրենց ասածներն էին վանկարկում, ասում էին՝ դուրս եկեք, պատուհաններից դուրս նայեք։ Եվ այդ ժամանակ Վիկտոր Համբարձումյան-Բաղրամյան խաչմերուկում գտնվող բակերից մեկում խաղահրապարակի մոտ բնակիչները ձվեր են նետել ՔՊ-ականների վրա, անգամ խոսողի գլխին են խփել, և նրանք արագ հեռացել են»,- հայտնեց մեր զրուցակիցը։




















