Մենք գերիների հարցը կլուծենք առավելագույն արագությամբ. Սամվել Կարապետյան
- 42 minutes ago
- 1 min read

«Ես ավելի քան վստահ եմ, որ մենք գերիների հարցը կլուծենք առավելագույն արագությամբ։ Ես վստահ եմ, որ այն միայն մեր ուժը կարող է լուծել և մենք այդ հարցին լուծում տալու ենք»,-արցախցիների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։
Նա հայտարարեց, որ Բաքվում իր ընկերներն են և նա իրավունք չունի այնտեղ պահվող ռազմագերիների հարցը չդարձնի կառավարության գլխավոր խնդիր։;
Անդրադառնալով Սփյուռքի հարցին՝ Կարապետյանն ասաց, որ այն իր համար ամենացավոտ տեղն է։
«Ես չեմ կարող ասել, որ երբ մենք գանք իշխանության, հենց առաջին օրվանից Սփյուռքը հերթ է կանգնելու և առաջին օրվանից գալու է Հայաստան՝ մենչև մենք չստեղծենք հարուստ, առանց աղքատության պետություն։ Մեր պետության կեսը կամ աղքատ են, կամ աղքատության շեմին»,-հայտարարեց Կարապետյանը։




















