Սարդարապատ գյուղի 35-ամյա բնակիչը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց է պահում
- Elen Hovsepyan

- 4 days ago
- 1 min read

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Սարդարապատ գյուղի 35-ամյա բնակիչը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց է պահում։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հունվարի 9-ին կատարված զննությամբ 35-ամյա սարդարապատցու խորդանոցում հայտնաբերվել են որսորդական հրացան, 2 նռնակ, փամփուշտներ, վառոդանման զանգված և կանեփի սերմերով փաթեթներ, իսկ ավտոտնակում՝ մոտ 58 գրամ կանեփանման զանգված։
Սարդարապատ գյուղի բնակիչ 35-ամյա երիտասարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։




















