«Մանչեսթեր Յունայթեդը» ոչ-ոքի խաղաց «Բորնմուտի» հետ
- 13 hours ago
- 1 min read

Անգլիայի Պրեմիեր լիգայի 31-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս ոչ-ոքի խաղաց «Բորնմուտի» հետ (2-2):
Հանդիպման առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին: Հաշիվը 61-րդ րոպեին բացեց մանկունիանցիների ավագ Բրունու Ֆերնանդեշը՝ անվրեպ իրացնելով 11 մետրանոց հարվածը: Տանտերերը շատ արագ պատասխանեցին. 67-րդ րոպեին հաշվի հավասարությունը վերականգնեց Ռայան Քրիստին: Ընդամենը մի քանի րոպե անց՝ 71-րդ րոպեին, «Բորնմուտի» ֆուտբոլիստ Ջեյմս Հիլը գնդակն ուղարկեց սեփական դարպասը՝ կրկին առաջ մղելով մանկունիանցիներին։
Սակայն խաղավերջում «կարմիր սատանաները» հայտնվեցին բարդ իրավիճակում. 78-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ և դաշտից հեռացվեց Հարի Մագուայերը, իսկ 81-րդ րոպեին Էլի Ժունիոր Կրուպին անվրեպ իրացրեց նշանակված 11 մետրանոցը՝ ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը և փրկելով իր թիմին պարտությունից։




















