«Ինչքան «ֆեյք» կա մեր երկրում` բոլորը քեզ, նսեմ ճիվաղ, չարքին ծառա` բոլորը քեզ». Դավիթ Ամալյան
- Elen Hovsepyan

- 2 hours ago
- 1 min read

Երգիչ-երգահան Դավիթ Ամալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ինչքան «ֆեյք» կա մեր երկրում` բոլորը քեզ,
Նսեմ ճիվաղ, քեզ մեծարող` բոլորը քեզ,
Չարիք բուծող, չարքին ծառա` բոլորը քեզ,
Քածապարոն պաշտոնյաներ` սրանք էլ քեզ,
Անասելիք խոսող բաներ` բոլորը քեզ,
Նվաստացած ոստիկաններ` դրանք էլ քեզ,
Վերքերին աղ շաղ տվողներ` բոլորը քեզ,
Առանց հավատ աղոթողներ` բոլորը քեզ,
Տկարամիտ օրենսդիրներ` բոլորը քեզ,
Գմբեթազուրկ վանականներ` սրանք էլ քեզ,
Յուղոտ, փամփլիկ որկրամոլներ` բոլորը քեզ,
Անսեռ, անազգ թրքամոլներ` բոլորը քեզ,
Դեմքին դատարկ դաջված լրբեր` սրանք էլ քեզ,
Անաստված ու անսիրտ սրբեր` էս էլ առ քեզ,
Էշն ի՞նչ գիտի, թե նուշն ինչ է, սա էլ հետը,
Սրանց վերցրու Երկրից գնա` Երկիրը` մեզ...»:




















