«Ռեալի» նախագահ Պերեսը դատարան է կանչվել

Դեռևս մայիսին մադրիդյան ակումբի ղեկավարը մի շարք աղմկահարույց հայտարարություններ էր արել՝ հերթական անգամ մեղադրելով «Բարսելոնային» այսպես կոչված «Նեգրեյրայի գործի» շրջանակներում մրցավարների վրա ազդեցություն ունենալու մեջ։ Այդ խոսքերից հետո կատալոնական ակումբը զրպարտության հայցով դիմել էր դատարան, և այժմ պատմությունը նոր զարգացում է ստանում։
Ինչպես հաղորդում է Marca-ն, Ֆլորենտինո Պերեսը պաշտոնապես դատարան է կանչվել։ Նոյեմբերի 25-ին նշանակված է հաշտարար հանդիպում, որի ժամանակ «Բարսելոնան» պահանջելու է, որպեսզի Պերեսը հերքի իր մեղադրանքներն ու հրաժարվի դրանցից։
Հետագա ընթացքն ամբողջությամբ կախված կլինի «արքայական» ակումբի նախագահի քայլերից։ Եթե նա հետ չվերցնի իր խոսքերը կամ ընդհանրապես չներկայանա նիստին, ապա «Բարսելոնան» արդեն քրեական բողոք կներկայացնի նրա դեմ։




















