Սեպտեմբերի 27-ին հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր, ներողություն ենք խնդրում. Հանրային հեռուստաընկերություն

«Մենք չենք փորձելու տեղի ունեցածն արդարացնել ծրագրային, տեխնիկական կամ աշխատանքային հանգամանքներով։
Ներողություն ենք խնդրում կատարվածի համար։
Վերանայվում են համապատասխան աշխատանքային ընթացակարգերը՝ նման դեպքերի կրկնությունը բացառելու համար»,–ասված է հայտարարության մեջ։
Նշենք, որ 44–օրյա պատերազմի 6–րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերությունը ցուցադրել է Թաթա Սիմոնյանի համերգը, ինչը բուռն քննադատություն էր առաջացրել հանրության շրջանում։
Ավելի ուշ Թաթա Սիմոնյանը հայտարարել էր. «Հասկանում եմ ու միանգամայն համաձայն եմ. Սեպտեմբերի 27-ին անթույլատրելի էր ուղղակի եթերում ցուցադրել այդ համերգը: Ես ներողություն եմ խնդրում կատարվածի համար, բայց կարևոր եմ համարում տեղեկացնել, որ համերգը հանդիսանում է Հանրային հեռուստաընկերության սեփականությունը:
Նյութը օգտագործվել է առանց ինձ հետ համաձայնեցնելու:
Այս օրով իմ համերգի ցուցադրումը Հանրային հեռուստաընկերության կողմից համարում եմ՝ արդարացում չունեցող կոպիտ սխալ:
Փառք մեր նահատակներին։ Խոնարհվում եմ նրանց հիշատակի առջև»։




















