top of page

Uպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում տեղակայված ՀՀ ՊՆ մшրտական դիրքերից մեկում

  • 6 hours ago
  • 1 min read

Այսօր՝ փետրվարի 26-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում տեղակայված ՀՀ ՊՆ մարտական դիրքերից մեկում։



Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ՀՀ Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Գեղարքունիքի մարզային ռազմական ոստիկանությունում օպերատիվ տեղեկություն են ստացել, որ կրակոցների հետևանքով զինվոր է մահացել։

Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է։



Ֆոտոլրագրողի տեղեկություններով մահացածը Աբովյան քաղաքի բնակիչ 19-ամյա Նարեկ Հակոբյանն է։



Գ․ Շամշյանի տեղեկություններով ենթադրյալ կասկածյալի ինքնությունը հայտնի է և նա հայտնաբերվել է։

 
 
1/2692
bottom of page